W_z_rd, խնդրեմ
Ահա բանաստեղծությունն ամբողջությամբ, Հ. Թումանյանի ուղղագրությունն ու կետադրությունը պահպանված են:
( հարցական նշանը չգտա )
Ձմեռվա իրիկունը
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան.
Մին`վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին` ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում:
Մեր խըրճիթը, աղքատ ու հին,
Ե'վ մըթին է, և' տըխուր.
- Ի?նչ ես նըստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ:
Հոգնե?լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,
Թե? նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար:
Արի խըմե'նք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե'ր,
Սիրտներըս բաց կըլինի:
Երգի'ր, ո?նց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի են ափին,
Երգի'ր, ո?նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին:
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան:
- Արի խըմե'նք, բարի' ընկեր
Իմ սև~, ջահել օրերի,
Խըմենք դարդից. բաժակըդ բե'ր,
Սիրտներըս բաց կըլինի: