Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > General

Reply
 
Thread Tools

Mi kich mathem...
Old 06.05.2003, 20:21   #1
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default Mi kich mathem...

Էս վերջերս անընդհատ ավանդույթ է դառել քննարկել կա Հայաստանում աճ թե չկա: Հատկապես շատ է շահարկվում 2002 թվի 13 տոկոս աճը Համախառն Ներքին Արդյունքի / ՀՆԱ / անգլերեն GDP:

Որպեսզի մի վերջին անգամ այս հարցը փակվի բերեմ մի քանի պարզաբանումներ:

1. Առաջին հարցը որ միշտ քննարկվում է արդյոք դա շատ է թե քիչ:

Հայաստանի ՀՆԱ-ն ըստ բնակչի 1989 թվականին համարվել է որ եղել է 3000 ԱՄՆ դոլլար:
2002 թվին եթե ընդունենք որ բնակչությունը պակասել է և դառել է 3.000.000 մարդ այդ թիվը կազմում է 800 դոլլար ըստ շնչի մոտավորապես:
Եվրամիության երկրների միջին ՀՆԱ-ն ըստ շնչի կազմում է 26.000 դոլլար: Որպեսզի մենք հասնենք այդ երկրների այսօրվա մակարդակին ապա

- Եթե տարեկան աճը լինի 5 տոկոս ապա մեզ կպահանջվի 71 տարի: և 27 տարի որպեսզի հասնենք 1989 թվի մակարդակին:
- Եթե տարեկան աճը լինի 7.5 տոկոս ապա մեզ կպահանջվի 48 տարի և 18 տարի որպեսզի հասնենք 1989 թվի մակարդակին: // սա ամենառեալ տարբերակն է
- Եթե տարեկան աճը լինի 10 տոկոս ապա մեզ կպահանջվի 36 տարի և 13 տարի որպեսզի հասնենք 1989 թվի մակարդակին:


Ինչպես տեսնում եք 7.5 և 5 տոկոս աճերի մեջ ահագին մեծ տարբերություն կա դա նրանից է որ տոկոսային աճը լոգարիթմիկ ֆունկցիա է և շատ արագ է արագանում: Այնպես որ շատ շատ կարևոր է բարձր տոկոսի աճ պահպանելը ու դա պետք է լինի անընդհատ: 10 տոկոսից բարձր աճը մեծ աճ է բայց դա պետք է լինի անընդհատ որպեսզի սկսի շոշափելի արդյունքներ տա:

2. Մյուս հարցը որ միշտ քննարկվում է դա բա ինչու ժողովուրդը չի զգում այդ աճը:

Աճը ժողովուրդի լայն շերտերը չեն զգում քանի որ այն ապահովում են մի քանի հիմնական ճյուղեր որոնք ստեղծում են քիչ թվով աշխատատեղեր բայց միջինից շատ բարձր աշխատավարձերով: Այդ հիմնական ճյուղերն են ադամանդագործությունը, ոսկերչությունը, լեռնարդյունադերությունը նաև որոշ չափով ծրագրավորման ֆիռմաներ: Եվ հետո այդ Աճ տվող ֆիրմաները շատ կենտրոնացված են և օրինակ Վանաձորցին երբեք չի զգա իր վրա որ օրինակ Նոր Հաճնում մարդիկ սկսել են լավ ապրել: Ահա և այդ չարաբաստիկ աճի ամբողջ գաղտնիքը:
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .

Old 07.05.2003, 06:35   #2
Магистр
 
Ally_Z's Avatar
 
Join Date: 03 2002
Location: Windland
Age: 38
Posts: 801
Rep Power: 0
Default

Thanks....
__________________
Мне надоело быть благоразумной...
Ф. Саган
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 15:47.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.