Վեհափառը ընդդեմ գիտնականների
Այսօր Աբովյան փողոցի վրա գտնվող Ակադեմիայի Հայոց Լեզվի և Տնտեսագիտության ինստիտուտի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա ընդդեմ կառավարության որոշման ըստ որի այդ շենքը պետք է անցնի Հայ Առաքելական Եկեղեցու տնօրինությանը որպեսզի այնտեղ կառուցվի կաթողիկոսի համար նստատեղի:
Մի նստավայր Երևանում արդեն կա բայց երևում է մեր կաթողիկոսին այն չի հերիքում: Դրա համար այդ շենքի տեղը որոշվել է կառուցել ևս մեկը: Ակադեմիաին պատկանող այդ շենքը ոչ միայն ունի զուտ գիտական նշանակություն այլև պատմական: Քանի որ այնտեղ հենց այդ շենքում է տեղավորվել Հայաստանի Ակադեմիան իր ստեղծման առաջի օրերին:
Այս հարցը շատ պարզ կերպով ցույց է տալիս մեր Եկեղեցու վերաբերմունքը Գիտությանը: Կարճ ասած արհամարական եթե ոչ թշնամական: Որովհետև հենց կաթողիկոսի խնդրանքով և Ֆադեյ Սարգսյանի հովանավորությամբ է որ կառավարությունը գնացել է նման քայլի:
Այսպիսի դեպքերում է որ հարց է ծագում, ինչ դեր է խաղում Եկեղեցի մեր ազգի կյանքում այս դարում: Պատասխանը այնքան էլ ակնհայտ չի ինչպես կթվա առաջի հայացքից: Տասնյակ եկեղեցիներ և միլլիոնավոր դոլլարներ, ճեմարաններ և կրթարաններ: Որոնք կարծես թե պետք է քիչ թե շատ օգնեին ժողովրդին պահպանել Ազգային յուրահատկությունները և նրանց զարգացնել: Բայց մեր եկեղեցին կարծես թե մտադիր ել չի զբաղվելու Ազգապահպանությամբ որը գտնվում է հարվածների տակ բոլոր կողմերից: Աղանդերի հետ պայքարում չգիտես ինչու միշտ հիշում են պետությանը, չնայած որ դա պետության գործը չի: Մեր պատմությունը այսօր գտնվում է մեր հարևանների հարձակման թիրախում: Միջնադարյան մեր մատենագրերի գրքերը խեղաթյուրվում են իսկ եկեղեցին քար անտարբեր է իրենց իսկ սեփական հարստությանը: Ինչի մասին է խոսքը երբ Իսրաելում վիրավորվեց հայ երիտասարդ վանականը ապա Եկեղեցին նույնիսկ հարկ չհամարեց ինչ որ բողոքի նոտա ուղարկել Իսրաելին: Եթե սեփական վանականների պատիվը պատրաստ չի պաշտպանելու մեր եկեղեցին ապա էլ ինչ հույսեր կարելի է կապել նրանց Ազգապահպանման հարցում: Իսկ վերջի դեպքը կապված Անհատական Համարանիշների ցույց տվեց թե ինչքան անվճռական ու անհեռատես է մեր եկեղեցին: Եկեղեցուն տրվել եր բացառիկ շանս կասեցնել այդ համարանիշների ներմուծումը որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից: Բայց մեր եկեղեցին ասաց որ իրենք դեմ չեն դրան: Կարծես թե քիչ եին ԱՄՆ-ի շահերը պաշտպանողները մեր երկրում մեկն ել ավելացավ:
Հիմա էլ ձեռք են բարձրացրել Հայոց Լեզվի ինստիտուտի վրա: Սա խորհրդանշական դեպք է, որի ավարտը ցույց կտա Հայ Ազգի ընդհանուր մակարդակը: Արդյոք հայերը դասեր քաղել են իրենց պատմությունից թե ոչ: Կվստահեն Գիտությանը թե նորից հույսերը կկապեն *ամենափրկիչ* Եկեղեցու հետ:
!!!!!!!!!!!!!!!!
Bolor nrank ovker dem en ays xaytarakutyane tox irenc boghoqi xoske asen
www.president.am hasceum :