Re: Cheer up please.
Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երնքի թագավորությունը:
Երանի սգաւորներին, որ նորանք կ´մխիթարուին:
Երանի հեզերին, որ նորանք կ´ժառանգեն երկիրը:
Երանի նորանց, որ սոված եւ ծարավ են արդարութեան, որ նորանք կը կշտանան:
Երանի ողորմածներին, որ նորանք ողորմություն կ´գտնեն:
Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կ´տեսնեն:
Երանի խաղաղություն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կը կոչուին:
Երանի նորանց` որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը:
Երանի ձեզ, երբոր կ´նախատեն ձեզ եւ կ´հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ´ասեն ձեր վերայ իմ պատճառովը:
Ուրախացեք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այսպէս հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կային:
Բայց վայ ձեզ` հարուստներիդ, որ ձեր մխիթարությունն ընդունեցիք:
Վայ ձեզ` որ կշտացել եք, որ պիտի սովիք.
Վայ ձեզ` որ հիմա ծիծաղում եք, որ սուգ պիտի անէք, եւ լաց պիտի լինիք:
Վայ ձեզ` երբոր ամեն մարդիկ ձեզանից բարի ասեն, որովհետեւ այդպէս էին անում սուտ մարգարէներին նորանց հայրերը:
|